ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

10.02.2014 11:59

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհուրդը, նպատակ ունենալով աջակցել երիտասարդ փաստաբաններին (վերջին երեք տարում փաստաբանական գործունեության արտոնագրեր ստացած փաստաբանների)՝ ինչպես նաև ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրների մասնագիտական ոլորտում ինտեգրման գործընթացին, ստեղծում է փաստաբանական գրասենյակներում իրենց մասնագիտական գործունեությունը սկսելու մտադրություն ունեցող երիտասարդ փաստաբանների (ունկնդիրների) և համապատասխան մասնագետների կարիք ունեցող փաստաբանական գրասենյակների տվյալների բազա:

Երիտասարդ փաստաբաններն (ունկնդիրներն) և փաստաբանական գրասենյակներն իրենց տվյալները և առաջարկները կարող են ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի էլեկտրոնային հասցեին ([email protected]): ՀՀ ՓՊ երիտասարդական խորհուրդը կարևորում է Ձեր մասնակցությունը ծրագրին:



Բեռնել

Վերադառնալ