ՀՀ Փաստաբանների Պալատ

ԴԱՍԸՆԹԱՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄԸ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

10.02.2014 14:07

 ԴԱՍԸՆԹԱՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄԸ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Հարգելի գործընկերներ

Տեղեկացնում ենք, որ 2014թ. փետրվարի 24-ից 25-ը և 26-ից 27-ը Աղվերանում Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ կազմակերպվելու է «Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը` եվրոպական ստանդարտների համաձայն» ծրագրի շրջանակներում դասընթաց, որին մասնակցելու են նաև դատախազները և դատավորները:

Յուրաքանչյուր խումբ կազմված է 8 փաստաբանից, մեկ խմբի համար դասընթացը կազմակերպվելու է ս.թ. փետրվարի 26-27-ը, իսկ մյուս երկուսի համար ս.թ. փետրվարի 24-25-ը:

Տեղափոխման և կեցության հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է Եվրոպայի խորհուրդը:

Հ.Գ. Ընդհանուր 24 տեղ է հատկացված ՀՀ փաստաբանների պալատին։ ՀՀ փաստաբանների պալատն առնվազն 8 տեղը սահմանում է մարզային փաստաբանների համար։

Գրանցվելու համար խնդրում ենք էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected], ՀՀ փաստաբանների պալատի նախագահի գլխավոր խորհրդական Մանե Կարապետյանին։  Էլեկտրոնային նամակի մեջ խնդրում ենք նշել նաև Ձեզ համար անհրաժեշտ օրը։ Հարցերի համար կարող եք զանգահարել ՀՀ փաստաբանների պալատ 010 56 07 76 (114)  հեռախոսահամարով:



Բեռնել

Վերադառնալ