ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՍԱՀՄԱՆԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԱՆՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՔԱՆԱԿԸ ԵՎ ԿԱՐԳԸ

10.02.2014 14:12

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՍԱՀՄԱՆԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԱՆՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՔԱՆԱԿԸ ԵՎ ԿԱՐԳԸ

Հարգելի փաստաբաններ,

ՀՀ փաստաբանների պալատի (այսուհետ՝ Պալատ) խորհուրդը 05.02.2014թ. 3/6-Լ որոշմամբ սահմանել է Փաստաբանների վերապատրաստման դասընթացներ անցնելու ժամաքանակը և կարգը (այսուհետև՝ Կարգ), որի 24-րդ կետի համաձայն՝

ՀՀ փաստաբանների պալատը չի ենթարկում կարգապահական պատասխանատվության վերապատրաստմանը չմասնակցած՝

  • փաստաբանական գործունեություն չիրականացնող 70 տարին լրացած փաստաբաններին,
  • փաստաբանական գործունեություն չիրականացնող առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող փաստաբաններին,
  • մինչև ծննդաբերությունը երեք ամիս ժամանակով և ծննդաբերությունից հետո մեկ տարի ժամանակով կին փաստաբաններին (հաշվարկի համար հիմք է ընդունվելու մեկ ամիսը՝ երկու ժամ համամասնությունը),
  • այլ պետությունում ուսուցում անցնող փաստաբաններին,
  • ՀՀ փաստաբանական դպրոցի շրջանավարտ փաստաբաններին՝ Փաստաբանական դպրոցն ավարտելու պահից հաշված մեկ տարվա  ընթացքում (հաշվարկի համար հիմք է ընդունվելու մեկ ամիսը՝ երկու ժամ համամասնությունը).
  • մինչև հեռավար ձևով վերապատրաստման հնարավորություն ընձեռելը՝ այլ պետությունում մշտապես (մեկ տարվա ընթացքում 183 օրից ավել) բնակվող փաստաբաններին։

 

Կարգն ամբողջությամբ կարող եք բեռնել այստեղ

 

Պալատի խորհրդի կողմից 05.02.2014թ. ընդունված «Փաստաբանի անդամավճարի և հավակնորդի մուտքի վճարի, փաստաբանների վերապատրաստման համար անհրաժեշտ վճարների, ինչպես նաև այլ վճարների չափերը  սահմանելու մասին» թիվ 3/8-Լ որոշմամբ որոշվել է՝...

1.1. 70  (յոթանասուն) տարին լրացած փաստաբանի ամսական անդամավճարի չափը սահմանել 0 (զրո)։

1.2. Առաջին կարգի հաշմանդամ փաստաբանի անդամավճարի չափը սահմանել 0 (զրո)։

 

Որոշումն ամբողջությամբ կարող եք բեռնել այստեղ



Բեռնել

Վերադառնալ