ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13.02.2014 14:23

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՇՐՋԱՆԱԿԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի և ՀՀ փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) կանոնադրության 17.3 կետի պահանջներով,

հաշվի առնելով Պալատի խորհրդի 26.12.2013թ. թիվ 33/2-Լ որոշմամբ հաստատված Պալատի աշխատակազմի հաստիքացուցակը,

նկատի ունենալով Պալատի աշխատակազմի ծառայողական լիազորությունների համապատասխանեցումը գործող հաստիքացուցակին`

 

Հրամայում եմ`

 

  1. Պալատի նախագահի 14.10.2013թ. թիվ 10-Լ հրամանով հաստատված Պալատի աշխատակազմի ծառայողական լիազորությունների շրջանակը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի:
  2. Ուժը կորցրած ճանաչել Պալատի նախագահի 14.10.2013թ. թիվ 10-Լ հրամանի 2-րդ հավելվածը:

 

 

Հայաստանի Հանրապետության

փաստաբանների պալատի նախագահ`                                   Արա Զոհրաբյան

 

 

05 փետրվար 2014թ.

ք. Երևան

թիվ 10-Լ

 

Բեռնել հրամանը 

Բեռնել գործառույթները



Բեռնել

Վերադառնալ