ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ

14.02.2014 10:12

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարգելի′ փաստաբաններ,

Փաստաբանների վերապատրաստման դասընթացներ անցնելու ժամաքանակի և կարգի 18-րդ կետի համաձայն'ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրների, անկախ վերջիններիս քանակից պրակտիկան փաստաբանի կողմից լրիվ ծավալով ղեկավարելը հավասարեցվում է վերապատրաստման համար նախատեսված 20 (քսան) ժամի՝ յուրաքանչյուր տարվա համար։
ՀՀ փաստաբանական դպրոցի 2013թ․ աշնանային հոսքի ունկնդիրները 2014 թվականի մարտի 1-ից պետք է անցնեն մասնագիտական փորձաշրջան:
Այն փաստաբանները, ովքեր կցանկանան հանդես գալ որպես ունկնդրի փաստաբան-ղեկավար, խնդրում ենք դիմել ՙՀՀ փաստաբանական դպրոց՚ հիմանդրամ։

ՀՀ փաստաբանական դպրոց
ուսումնական հարցերով կոորդինատոր Նաիրա Սահակյան
հեռ.(+37410) 20-40-93, (+37498) 655601



Բեռնել

Վերադառնալ