ՀՀ Փաստաբանների Պալատ

ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ՝ ՄԻԵԿ ԵՎ ՎԵՍԽ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ

02.04.2014 14:51

ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ՝ ՄԻԵԿ ԵՎ ՎԵՍԽ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ

Հարգելի փաստաբաններ,

 

ՀՀ փաստաբանների պալատի կողմից հավատարմագրված Եվրոպայի Խորհուրդը  Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համատեղ հրավիրում է մասնակցելու «Փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունների ամրապնդումը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) ներպետական կիրառման նպատակով» ԵՄ/ԵԽ համատեղ ծրագրի շրջանակներում կազմակերպվող մեկօրյա դասընթացին` «Մարդու իրավունքները և խտրականության արգելքը միջազգային իրավական կարգավորումների և ներպետական իրավունքի զարգացման համատեքստում» թեմայով:

Դասընթացը տեղի կունենա 2014թ. ապրիլի 19-ին` Վանաձոր քաղաքում: Այն կվարեն տեղացի փորձագետներ: Դասընթացը տեղի կունենա ք.Վանաձոր, Տիգրան Մեծ 34 հասցեում (Ջազ սրճարան):

 

Տեղերը սահմանափակ են` 30 մասնակից:

 

Մասնակցելով դասընթացին` յուրաքանչյուր փաստաբան կլրացնի պարտադիր վերապատրաստման 9 ժամ:

 

Խնդրում ենք գրանցվել միայն այն փաստաբաններին, ովքեր վստահ են, որ կմասնակցեն վերապատրաստմանը:

 

Լրացուցիչ տեղեկությունների և դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ` Անահիտ Չիլինգարյանին հետևյալ հեռախոսահամարներով` 055 282 904 (բջջ.), (0322) 42268 (աշխ.) և/կամ պատասխան նամակ ուղարկել [email protected] էլ. հասցեին` նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը: Անահիտ Չիլինգարյանի հետ կապնվելու անհնարինության դեպքում, դուք կարող եք գրանցվել Եվրոպայի խորհրդի աշխատակից Արման Պողոսյանի էլ. հասցեին` [email protected] նամակ ուղարկելու միջոցով:

 

 Բեռնել օրակարգը



Բեռնել

Վերադառնալ