ՀՀ Փաստաբանների Պալատ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏ

16.05.2014 07:43

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏ

Հարգելի գործընկերներ,
ՀՀ փաստաբանների պալատի ակումբը Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուչության հետ համատեղ կազմակերպել էր քննարկում «ՀՀ Պետական Մարմինների (ԱԱԾ-ի ՀՀ Ոստիկանության ՊԵԿ-ի ) կողմից Փաստաբաններին տեղեկատվություն չտրամադրելու հարցի մասին »:
Փաստաբան Վարդան Գիլոյանը Պալատին հայտնել էր իր մտահոգությունը ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի և ՀՀ Ոստիկանության կողմից իրեն տեղեկատվություն չտրամադրելու վերաբերյալ: Սոցիալական ցանցում ծավալվել էր քննարկում և պարզվել էր, որ պետական մարմինները մերժում են փաստաբաններին տեղեկատվություն տրամադրել, փաստաբանների վստահորդ չհանդիսացող անձանց վերաբերյալ՝ մերժման հիմքում դնելով ՀՀ Սահմանադրության 23 հոդվածը, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, «Տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 23 հոդվածի
Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով:
Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իրեն վերաբերող տեղեկություններին ծանոթանալու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի իր մասին ոչ հավաստի տեղեկությունների շտկման և իր մասին ապօրինի ձեռք բերված տեղեկությունների վերացման իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն համաձայն
2) օրենքով չարգելված եղանակով ձեռք բերելու, ամրագրելու և ներկայացնելու վստահորդի շահերից բխող ապացույցներ (տեղեկություններ), այդ թվում' օգտագործելու տեխնիկական միջոցներ' տեսաձայնագրող, ձայնագրող, ֆոտո, բազմացնող կամ այլ սարքավորումներ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, կամ դա չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը.
3) դիմելու պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց (այսուհետ' տնտեսավարող սուբյեկտներ)' իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ) ստանալու պահանջով: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են տասնօրյա ժամկետում փաստաբանին տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ այդ մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներով այլ բան է նախատեսված, կամ պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում: Փաստաթղթերի (տեղեկությունների) տրամադրման մերժումը պետք է տրվի գրավոր և պատճառաբանված: Սույն կետում նշված դեպքում փաստաբանից կարող է գանձվել փաստաթղթերի (տեղեկությունների) կամ դրանց պատճենների տրամադրման համար վճար, որը չի կարող գերազանցել դրա պատրաստման ծախսերը, եթե օրենսդրությամբ վճարման այլ չափ նախատեսված չէ.
«Տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն
1. Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա՝
2) խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը. Հոդված 8. Անհատական տվյալների տեղեկատվական բազաների մատչելիությունը
«Անատական տվյալների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է
1. Եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով այլ բան նախատեսված չէ, ապա արգելվում է սահմանափակել'
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների գործունեությանը, տնտեսական իրադրությանը, բնակչության կարիքներին, շրջակա միջավայրին, սանիտարահամաճարակային իրավիճակին, ժողովրդագրությանը վերաբերող' պետական և համայնքների բյուջեների հաշվին վարվող, ապանձնավորված անհատական տվյալներ պարունակող տեղեկատվական բազաների մատչելիությունը.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կողմից ապանձնավորված անհատական տվյալներ պարունակող գրադարանային և արխիվային փաստաթղթերի մատչելիությունը, որոնք հասարակական հետաքրքրություն են ներկայացնում կամ անհրաժեշտ են քաղաքացիների իրավունքների և ազատությունների իրականացման կամ պարտականությունների կատարման համար:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված' անհատական տվյալների տեղեկատվական բազաների մատչելիությունը սահմանափակվում է, եթե տեղեկատվական բազաները պարունակում են օրենքով սահմանված գաղտնի տեղեկություններ:
Մասնավորապես մերժվում է տեղեկատվություն տրամադրել անձի ՀՀ սահմանը հատելու, հետախուզման մեջ գտնվելու, դատվածության վերաբերյալ:
Փաստորեն փաստաբաններին մերժվում է տրամադրվել այնպիսի տեղեկատվություն, որոնք գաղտնի չեն կարող համարվել օրինակ անձի դատվածության մասին տեղեկատվությունը կամ անձի հետախուզման մեջ գտնվելու մասին տեղեկատվությունը, այն դեպքում երբ անձը դատապարտվել է հրապարակային դատավարությամբ, իսկ հետախուզվողի լուսանկարը հրապարակային ցուցադրված է « հետախուզվում է » նշագրմամբ :
Այսինքն ՝ստացվում է ՝մերժումները կրում են ձևական բնույթ:
Փաստաբանների կարծիքով բացակայում է իրավական որոշակիությունը , այսիքնն՝ հստակ սահմանված չէ , թե որո՞նք են օրենքով սահմանված գաղտնի տեղեկությունները :
Որոշ պետական մարմինների կողմից էլ մերժվում է փաստաբաններին տեղեկատվություն տրամադրել՝ պահանջելով ներկայացնել փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր:
Փաստաբան Հայկ Հակոբյանը հայտնեց , որ ՊԵԿ-ը մերժելով պատասխանել իր կատարած հարցմանը ՝նույնիսկ իրեն պարզաբանել է, որ « «Փաստաբանական ծառայությունների մատուցման մասին» պայմանագիրը ՊԵԿ-ի համար չի հանդիսանում գաղտնի տվյալ, ուստի տեղեկատվություն ստանալու համար պետք է ներկայացնել «Փաստաբանական ծառայությունների մատուցման մասին» պայմանագիրը :
Փաստաբանների կարծիքով, պետական մարմինների կողմից իրականացվող այս վար-չարարությունը չի բավարարում վարչարարության օրինականության և ձևական պահանջները չարաշահելու արգելքի սկզբունքներին : .
Փաստաբանները հայտարարեցին , որ տեղեկատվության չտրամադրումը անհնարին է դարձնում արդյունավետ իրավական օգնության տրամադրումը: : Երբեմն այդ հարցում-ների պատասխաններից է կախված որոշելու՝ պետ՞ք է դիմել որևէ իրավական պաշտպանության միջոցի, թե ՝ոչ:
Ըստ Ակումբի մասնակից փաստաբանների՝ այն բոլոր տվյալները որոնք հավաքագրում են պետական մարմինները , պետք է մատչելի լինեն նաև փաստաբաններին: Այլապես՝ խախտվում է կողմերի հավասարության սկզբունքը , քանի որ սահմանափակվում է մի կողմի ապացույց ձեռք բերելու իրավունքը:

Որոշվեց
1. Դիմել ՀՀ փաստաբանների պալատի նախագահին ՝ խնդրելով գրությամբ դիմել պատկան մարմիններին՝ տեղեկատվության մատչելությունը ապահովելու համար:



Բեռնել

Վերադառնալ