ՀՀ Փաստաբանների Պալատ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

21.05.2014 14:43

Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում ենք, Ձեզ, որ 2014 թվականի մայիսի 30-ին, ժամը 12:00-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (ք. Երևան, Զաքիյան 2, 4-րդ հարկ) դահլիճում տեղի կունենա հանդիպում-քննարկում «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հիմնական դրույթները» թեմայով: Հանդիպման բանախոսներն են՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը և հանձնաժողովի անդամ՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Հայաստանում Վարդան Պողոսյանը:

Խնդրում ենք հանդիպմանը մասնակցելու համար մինչև 2014 թվականի մայիսի 28-ը գրանցվել՝ ուղարկելով հաղորդագրություն [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: Խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել Ձեր անունը, ազգանունը և փաստաբանական գործունեության արտոնագրի համարը և կոնտակտային տվյալ:

 

Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատ



Բեռնել

Վերադառնալ