ՀՀ Փաստաբանների Պալատ

ԵՐԿԱՄՍՅԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՓԱՐԻԶՈՒՄ

11.06.2014 07:45

ԵՐԿԱՄՍՅԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՓԱՐԻԶՈՒՄ

Հարգելի փաստաբաններ,

Հայաստանի Հանրապետության և Փարիզի փաստաբանների պալատների համագործակցության շրջանակներում այս տարի Հայաստանից 1 կամ 2 փաստաբան հնարավորություն կունենա մասնակցել Փարիզում անցկացվելիք երկամսյա դասընթացների, որի ընտրական փուլը սկսված է:

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել ֆրանսերեն լեզվի գերազանց իմացությամբ այն փաստաբանները, ում տարիքը չի գերազանցում 40 տարեկանը և ում փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը կասեցված չէ դիմելու պահին:

Դասընթացի ժամկետն է 2014թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները:

Հիշեցնենք, որ Փարիզում բնակվելու և ճանապարհի բոլոր ծախսերը հոգում է անձամբ փաստաբանը:
Հնարավոր է որոշակի ֆինանսական աջակցություն և/կամ կացարանի տրամադրում:

Որպես թեկնածու գրանցվելու համար դիմել մինչև հունիսի 27-ը:



Բեռնել

Վերադառնալ