ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԵԼ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

16.06.2014 09:30

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԵԼ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ


Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին՝ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի քննչական բաժնում փաստաբան Ինեսսա Պետրոսյանի նկատմամբ թույլ տրված ոչ օրինական գործողությունների կապակցությամբ ծառայողական քննություն նշանակելու համար։

Հիշեցնում ենք, որ 14.06.2014 թվականին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի քննչական բաժնում փաստաբան Ինեսսա Պետրոսյանի նկատմամբ թույլ են տրվել ոչ օրինական գործողություններ, մասնավորապես՝ քննչական բաժնի պետը քաշել է Ինեսսա Պետրոսյանի ձեռքից, վիրավորել է նրան՝ խոչընդոտելով փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարմանը։ Քննչական բաժնի պետի կողմից ստեղծված այս իրավիճակում, վկայի կարգավիճակ ունեցող քաղաքացի Անահիտ Մկրտչյանի ինքնազգացողությունը վատացել է և տեղափոխվել է հիվանդանոց։

ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչները 14.06.2014թ. անմիջապես այս միջադեպի մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հանձնախմբի անդամներին։

ՀՀ փաստաբանների պալատի
մամուլի ծառայություն



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ