ՀՀ Փաստաբանների Պալատ

Եվրոպական դատարանի վճիռների կատարման տեսությունը սեմինար

28.06.2011 07:53

2-3 հուլիսի 2011թ.

Դասընթաց

Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչությունը իր գործընկեր կազ­մա­կերպությունների` ՀՀ փաստաբանների պալատի և ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի աջակցութ­­յամբ 2011 թվականի հուլիսի 2-ից 3-ը կազմակերպում է դասընթաց Ծաղկաձորում հետևյալ թեմաներով՝

 

-         Եվրոպական դատարանի վճիռների կատարման տեսությունը, վճիռների կատարումը ՀՀ-ի կողմից, հիմնախնդիրները.

-         «Ողջամիտ կասկած» հասկացությունը և խափանման միջոց կալանքի հիմքերը ըստ ՄԻԵԴ և Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի:

  • Վճռաբեկ դատարանի որոշումը Վահրամ Գևորգյանի գործով

-         «Մեղադրանք» հասկացությունը և ձերբակալման հիմնախնդիրները. Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքը:

  • Վճռաբեկ դատարանի որոշումը Գագիկ Միքայելյանի գործով
  • Վճռաբեկ դատարանի որոշումը Նորիկ Պողոսյանի գործով

-         «Խոշտանգում» հասկացությունը, պետության պոզիտիվ պարտականությունների շրջանակները, մասնավորապես, ապացույցի ընդունելիության և արդյունավետ քննություն կատարելու իմաստով.

  • Վճռաբեկ դատարանի որոշումը Արայիկ Գզոյանի գործով

-         «Սուբսիդիար մեղադրող» հասկացությունը քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգում:

  • Վճռաբեկ դատարանի որոշումը Տիգրան Քամալյանի գործով
  • Վճռաբեկ դատարանի որոշումը Արսեն Միրզոյանի գործով

-         ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքը վկային հարցաքննելու առումով. «վկա» հասկացությունը

  • ՄԻԵԴ որոշումը Մամիկոնյանի գործով

 

Նախնական ցուցակագրման համար կարող եք զանգահարել Ամերիկյան իրավաբանների ընկերակցության գրասենյակ հետևյալ հեռախոսահամարներով` 554 991, 556 449:



Բեռնել

Վերադառնալ