ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

01.07.2014 12:59

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ  ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Այսօր Հայաստանում նշվում է դատախազության աշխատողի օրը: Մենք՝ իրավական համակարգի ներկայացուցիչներս, կոչված ենք պաշտպանելու մեր քաղաքացիների իրավունքները: Եվ այդ ճանապարհին մեծ է դատախազական համակարգի և դատախազի դերը:
Փաստաբաններս, ցանկանում ենք աշխատել արդարադատության մի համակարգում, որտեղ դատավարության կողմերը զինված են հարուստ գիտելիքներով և իրավաբանի պրոֆեսիոնալիզմով: Դա հանգեցնում է թե՜ դատախազական և թե՜ փաստաբանական ինստիտուտների զարգացմանը, ինչի արդյունքում շահելու է քաղաքացին:
96 տարվա հեռավորությունից անգամ հետահայացք նետելով ակնհայտ է՝ դատախազական ինստիտուտը զարգացման որոշ փուլեր անցել է, սակայն դեռևս կարող ենք արձանագրել բացթողումներ: Օրը խորհրդանշական է այն առումով, որ խոսվի նաև հենց այդ բացթողումների և դրանց լուծման ճանապարհների մասին: Փաստաբանները, որպես մրցակից, կարող են գործուն աջակցություն ցուցաբերել մեր գործընկերներին:
Համոզված եմ՝ դատախազությունում այսօր ունենք կուտակված այնպիսի ռեսուրսներ, մարդկային ներուժ, որը հնարավորություն է տալու արդյունավետ լուծել հասարակության առջև ծառացած խնդիրները:
Շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում մասնագիտական առաջընթաց, արգասաբեր աշխատանք և հանրօգուտ գործունեություն:

 

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի

նախագահ՝ Արա Զոհրաբյան



Բեռնել

Վերադառնալ