ՀՀ Փաստաբանների Պալատ

«Եվրոպական ստանդարտներով վատ վերաբերմունքի մեղադրանքների արդյունավետ հետաքննության մասին» սեմինար

29.06.2011 01:00

«Եվրոպական ստանդարտներով վատ վերաբերմունքի մեղադրանքների արդյունավետ հետաքննության մասին» սեմինար

2011թ. հունիսի 24-25-ին և 27-28-ին Երևանում` Հրազդան հյուրանոցում, տեղի ունեցավ «Եվրոպական ստանդարտներով վատ վերաբերմունքի մեղադրանքների արդյունավետ հետաքննության մասին» երկօրյա սեմինար կազմակերպված Եվրոպայի խորհրդի և ՀՀ փաստաբանների պալատի կողմից:

Յուրաքանչյուր խմբում ներգրավված էր 40 փաստաբան, որոնցից 20-ը մարզերից էին:

Սեմինարը վարեցին Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետներ տիկին Վիկտորիա Պրես և պարոն Հենրի Լովատը, ինչպես նաև տեղացի փորձագետներ, փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը:

Սա արդեն Եվրոպայի խորհրդի և ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպված երկրորդ սեմինարն է:



Բեռնել

Վերադառնալ