ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

14.07.2014 13:00

ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 2014թ. հուլիսի 11-ին, հանդիպել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Քաղաքապետի հետ Փաստաբանների պալատի նախագահը քննարկել է Գյումրիում գրասենյակ չունեցող փաստաբաններին անհատույց գրասենյակային տարածք տրամադրելու հարցը, որի փոխարեն փաստաբանները ամսական առնվազն մեկ անգամ անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն քաղաքի և մարզի բնակիչներին: Ըստ Արա Զոհրաբյանի, Շիրակի մարզում գործում է 38 փաստաբան, որոնցից 36-ը միայն Գյումրի քաղաքում:
Գյումրի քաղաքում 6 փաստաբանների գրասենյակով ապահովված չեն և անհրաժեշտություն կա այդ փաստաբաններին գործունեություն ծավալելու հնարավորություն ստեղծել:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարևորել է փաստաբանական ծառայության տրամադրման անհրաժեշտությունը և նշել, որ երկրաշարժ վերապրած գյումրեցու համար պետք է վերականգնել հավատը, որը ժամանակին կորել է:
Արա Զոհրաբյանն էլ իր հերթին նշել է, որ Պալատի միջոցներով կկահավորեն տրամադրվող տարածքը և հարմար պայմաններ կստեղծվեն թե՜ քաղաքացիների և թե՜ փաստաբանների համար:
Գյումրի կատարած այցի շրջանակներում Պալատի նախագահը հանդիպել է նաև մարզի փաստաբաններին, նրանց հետ քննարկել առկա խնդիրները: Արա Զոհրաբյանը անդրադարձել է գյումրեցի փաստաբան Սուսաննա Մխիթարյանի շուրջ բարձրացված աղմուկի մասին: Նրա խոսքով, փաստաբանների պալատը կանգնած է յուրաքանչյուր փաստաբանի կողքին և պաշտպանելու է նրա մասնագիտական գործունեության ընթացքում ոտնահարված իրավունքները:
Զուգահեռաբար հուլիսի 11-ին տեղի է ունեցել Շիրակի մարզի փաստաբանների համակարգողի ընտրություններ: Ընտրությունների արդյունքում Շիրակի մարզի համակարգող է ընտրվել փաստաբան Հայկ Հարությունի Հարությունյանը:

 


01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ