ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

17.07.2014 12:33

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հարգելի փաստաբաններ,
2014թ. հոկտեմբերի 13-14-ը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ք. Ստրասբուրգ) կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ Հայաստանի Հանրապետության դատավորների և փաստաբանների համար:
Նշված դասընթացներին մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը տասը փաստաբանների համար հոգում է ընդունող կողմը:
Մասնակցության համար կարող են դիմել միայն անգլերեն լեզվին գերազանց տիրապետող փաստաբանները:
Ցանկացողները կարող են մինչև 23.07.2014թ-ը էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ կից ներկայացնելով ինքնակենսագրական թերթիկ և անգլերեն լեզվի իմացության վերաբերյալ համապատասխան տեղեկություններ:
Հ.Գ. Եթե դիմող փաստաբանների քանակը գերազանցի տասը հոգին, ապա անգլերեն լեզվի հավասար իմացության դեպքում Պալատը նախապատվություն կտա ավելի երկար փաստաբանական ստաժ ունեցող փաստաբաններին:

ՀՀ փաստաբանների պալատի
աշխատակազմի ղեկավար՝
Մանե Կարապետյան



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ