ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԸ ԱՌՑԱՆՑ ԿՀԵՌԱՐՁԱԿՎԵՆ

08.09.2014 13:54

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԸ ԱՌՑԱՆՑ ԿՀԵՌԱՐՁԱԿՎԵՆ

Հարգելի փաստաբաններ,

Այսօրվանից (08.09.2014թ.) սկսած Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի նիստերը առցանց ուղիղ եթերով հեռարձակվելու են www.advocates.am կայքում։

Հեռարձակմանը կարող են հետևել միայն փաստաբանները՝ իրենց անձնական էջ մուտք լինելուց հետո՝ «Խորհրդի նիստի առցանց հեռարձակում» էկրանը սեղմելու միջոցով։

Խորհրդի օրակարգերի մասին տեղեկություններին կարող եք ծանոթանալ www.advocates.am կայքէջի «գրադարան» բաժնի «Խորհրդի օրակարգեր» հավելվածում։

Անձնական էջ մուտք գործելու համար պետք է գլխավոր էջի վերին մասում «Մուտք» հատվածի առաջին սյունակում մուտքագրեք Ձեր անունը և ազգանունը անգլերեն տառերով, իսկ բաժանումը՝ կետով։ Օրինակ՝ Մանե Կարապետյան- mane.karapetyan (եթե Ձեր անուն ազգանունով այլ փաստաբան կա պալատի կազմում, ապա պետք է կապվեք պալատի ադմինիստրատորի հետ)։ Հետո պետք է լրացնեք «գաղտնաբառը»։ Առաջին գաղտնաբառը Ձեզ e:mail-ով կուղարկվի, ինչի օգնությամբ մուտք գործելուց հետո համակարգը պահանջելու է, որ նոր գաղտնաբառ նշեք։

Այն փաստաբանները, ովքեր արդեն փոփոխել են իրենց գաղտնաբառը, այլևս փոփոխության կարիք չեն ունենա:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել փաստաբան Ապետնակ Պողոսյանին՝ 093-739-373, Կարինե Ղումաշյանին 094-88-81-50, կամ ՀՀ փաստաբանների պալատ Նոնա Համբարձումյանին (010) 60-07-01։

 

Հարգանքով՝

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի

աշխատակազմի ղեկավար՝ Մանե Կարապետյան



Բեռնել

Վերադառնալ