ՀՀ Փաստաբանների Պալատ

Արդարադատության խորհրդի գործելակերպի դատապարտում

30.06.2011 14:33

Խստորեն դատապարտում ենք Արդարադատության խորհրդի գործելակերպը: Փորձ է կատարվում քաջ որոշումներ կայացնող դատավորներին ճնշելու միջոցով արդարադատությունը ընդհանրապես վերացնել Հայաստանում:
Կոչ ենք անում ստանձնել դատավորի պաշտպանությունը, դիմել ակտիվ գործողությունների, ի հայտ բերել և մամուլում հրապարակել կալանավորման վերաբերյալ բոլոր չպատճառաբանված որոշումները և դիմել Արդարադատության խորհրդին` պահանջելով ենթարկել պատասխանատվության այն դատավորներին, ովքեր կալանավորման վերաբերյալ չպատճառաբանված որոշումներ են կայացրել` դադարեցնելով լիազորությունները:Պետք է հրատապ փաստաբանների մասնակցությամբ մամուլի ասուլիս կազմակերպել և լուսաբանել խնդիրը:

Պատրաստ ենք մասնակցել բոլոր միջոցառումներին:

Մարիամ Ղուլյան
Սիրանուշ Սահակյան
Գոռ Մարգարյան



Բեռնել

Վերադառնալ