ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆ ԼԻԱՆԱ ԲԱԼՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՄԱՆԸ ՄԵԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Է ԳՈՐԾԵԼ

02.10.2014 16:23

ՓԱՍՏԱԲԱՆ ԼԻԱՆԱ ԲԱԼՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՄԱՆԸ ՄԵԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Է ԳՈՐԾԵԼ

ՀՀ փաստաբանների պալատը ստացել է նամակ քաղաքացի Մարգարիտա Հովսեփյանից, ով շնորհակալություն է հայտնում փաստաբան Լիանա Բալյանից: Քաղաքացին և փաստաբանը մասնակցել են ՙԿենտրոն՚ հեռուստաընկերության ՙՔո սխալը՚ հաղորդմանը և Մարգարիտա Հովսեփյանին պատշաճ իրավաբանական օգնություն է ցուցաբերել:
Քաղաքացի Հովսեփյանը նամակում մասնավորապես գրել է.ՙԿարճ ժամանակաշրջանում Լիանա Բալյանի կողմից ուսումնասիրվեց բավականին ծավալուն գործ, որի հետ կապված վերջինիս արտահայտած կարծիքը՝ դատավարական խախտումների, ինչպես նաև գործի մասնակիցների անօրինականությունների վերաբերյալ, լուրջ տպավորություն գործեց հաղորդման կայացման համար՚:



Բեռնել

Վերադառնալ