ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՐՑՈՒՄԸ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ

05.10.2014 11:05

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՐՑՈՒՄԸ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի (այսուհետ՝ Մրցույթ) փաստաթղթային ստուգման փուլի դիտարկման նախնական արդյունքներով «Իրավունքի Եվրոպա Միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն (այսուհետ՝ ՀԿ) իր դիտողություններն է ներկայացրել։
Ընդգծելով Մրցույթի նկատմամբ հասարակական վերահսկողության կարևորությունը, հաշվի առնելով այն, որ այսօր ոչ աշխատանքային օր է և գրասենյակի միջոցով հնարավոր չէ գրագրություն ապահովել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հետ, սույնով համացանցի միջոցով ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին խնդրում եմ պարզաբանել, թե ինչ հերթականությամբ և ժամանակագրությամբ են գրանցվել թեկնածուները և երբ է փոստով ՀՀ ԱՆ աշխատակազմը ստացել թեկնածուների ծրարները։
Խնդրում եմ հրապարակել նաև պարզաբանումներին առնչվող փաստաթղթերը։


Հարգանքով՝
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի անդամ՝ Արա Զոհրաբյան



Բեռնել

Վերադառնալ