ՀՀ Փաստաբանների Պալատ

Եվրոպական դատարանի վճիռների կատարման տեսությունը սեմինար Երևանում

01.07.2011 11:57

Դասընթաց

9 հուլիսի 2011թ.

Ժամը 10:00-16:00 

Ամերիկյան իրավաբանների ընկերակցության գրասենյակ

(Ալեք Մանուկյան 9, 4-րդ հարկ, II-411)

Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչությունը ՀՀ փաստաբանների պալատի աջակցութ­­յամբ 2011 թվականի հուլիսի 9-ին ժամը 10:00-ից մինչև 16:00-ը Ամերիկյան իրավաբանների ընկերակցության գրասենյակում կազմակերպում է դասընթաց հետևյալ թեմաներով՝

 

-         Եվրոպական դատարանի վճիռների կատարման տեսությունը, վճիռների կատարումը ՀՀ-ի կողմից, հիմնախնդիրները.

-         «Ողջամիտ կասկած» հասկացությունը և խափանման միջոց կալանքի հիմքերը ըստ ՄԻԵԴ և Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի:

  • Վճռաբեկ դատարանի որոշումը Վահրամ Գևորգյանի գործով

-         «Մեղադրանք» հասկացությունը և ձերբակալման հիմնախնդիրները. Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքը:

  • Վճռաբեկ դատարանի որոշումը Գագիկ Միքայելյանի գործով
  • Վճռաբեկ դատարանի որոշումը Նորիկ Պողոսյանի գործով

-         «Խոշտանգում» հասկացությունը, պետության պոզիտիվ պարտականությունների շրջանակները, մասնավորապես, ապացույցի ընդունելիության և արդյունավետ քննություն կատարելու իմաստով.

  • Վճռաբեկ դատարանի որոշումը Արայիկ Գզոյանի գործով

-         «Սուբսիդիար մեղադրող» հասկացությունը քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգում:

  • Վճռաբեկ դատարանի որոշումը Տիգրան Քամալյանի գործով
  • Վճռաբեկ դատարանի որոշումը Արսեն Միրզոյանի գործով

-         ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքը վկային հարցաքննելու առումով. «վկա» հասկացությունը

  • ՄԻԵԴ որոշումը Մամիկոնյանի գործով

 

Գրանցման համար կարող եք զանգահարել Ամերիկյան իրավաբանների ընկերակցության գրասենյակ հետևյալ հեռախոսահամարներով` 554 991, 556 449:

 

 

 



Բեռնել

Վերադառնալ