ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ԴԵՈՆԹՈԼՈԳԻԱ ՄՈԴՈՒԼԻՑ

13.10.2014 08:37

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ԴԵՈՆԹՈԼՈԳԻԱ ՄՈԴՈՒԼԻՑ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում 2014թ. հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ փաստաբանական դպրոցի շրջանավարտների որակավորման քննությունները՝ դեոնթոլոգիա մոդուլից, որին մասնակցում էր 65 շրջանավարտ։
Խնդիրները հաստատվել են քննությունից մեկ օր առաջ' գիշերը: Մոտ քսան խնդիրներից երկու շրջանավարտ թափանցիկ տարայից հանել են 4-ական խնդիր։
Շրջանավարտները լուծել են 4 խնդիր, որոնցից յուրաքանչյուրի համար նախատեսված է 5 առավելագույն միավոր (անցողիկ միավորը սահմանված է 12)։
Պատահականության սկզբունքով ընտրվել են նաև շրջանավարտների սեղանները և նստարանները, ինչպես նաև նրանց ներկայությամբ սահմանվել են ծածկագրերը և շտրիխ կոդերը, որոնց բացահայտող էլեկտրոնային միակ տարբերակը կրիչի վրա է փոխանցվել, ջնջվել համակարգչից և տեղադրվել կապարակնքված արկղում։
Խնդիրները լուծելուց հետո ունկնդիրները գրավոր աշխատանքը տպել են երկու օրինակից, առաջինը հանձնել են հանձնաժողովին, իսկ երկրորդը ստորագրել և գցել են կապարակնքված արկղի մեջ: Հանձնաժողովին հանձնված օրինակի վրա ինքնակպչուն թղթով փակցվել է շտրիխ կոդը, որից հնարավոր չէր նույնացնել աշխատանքը հեղինակի հետ։
Քննության արդյունքները հրապարակելուց հետո բացվելու է արկղը և այդ պահից է Հանձնաժողովը տեղեկանալու, թե ով է գնահատականի հասցեատերը։
Ընդհանուր առմամբ փաստաբանի արտոնագիր ստանալու համար ունկնդիրները պետք է հաղթահարեն ևս երկու որակավորման քննություն. քաղաքացիական ուղղվածությամբ ունկնդիրները'պետք է կազմեն հայցադիմում և վճռի դեմ վերաքննիչ բողոք, իսկ քրեական ուղղվածությամբ ունկնդիրները՝ պետք է կազմեն միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք և դատավճռի դեմ վերաքննիչ բողոք:
Գնահատումը կատարվելու է որակավորման հանձնաժողովի սահմանած գնահատման չափանիշներով:


01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ