ՀՀ Փաստաբանների Պալատ

ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹ

12.11.2014 12:56

ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹ

Հարգելի փաստաբաններ
Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով 2014թ. դեկտեմբեր ամսին անցկացվելու է մրցույթ երկու փուլով՝
1) քաղաքացիական և վարչական ուղղվածության հանրային պաշտպաններ նշանակելու համար մրցույթի գրավոր փուլը տեղի կունենա 2014 թվականի դեկտեմբերի 3-ին, իսկ հարցազրույցը՝ 2014 թվականի դեկտեմբերի 15-ին.
2) քրեական ուղղվածության հանրային պաշտպաններ նշանակելու համար մրցույթի գրավոր փուլը տեղի կունենա 2014 թվականի դեկտեմբերի 3-ին, իսկ հարցազրույցը՝ 2014 թվականի դեկտեմբերի 15-ին։

Մրցույթի միջոցով համալրվող հաստիքներն են Երևան քաղաքում 4, որից 3-ը քրեական ուղղվածության և 1-ը քաղաքացիական ուղղվածության, իսկ մարզերում 4 լրիվ հաստիք և 3 0.5 հաստիք, այդ թվում՝
1. Արարատի մարզ (Մասիս նստավայր) - 1 հաստիք
2. Գեղարքունիքի մարզ (Վարդենիս նստավայր) - 1 հաստիք
3. Կոտայքի մարզ (Եղվարդ նստավայր) - 0.5 հաստիք
4. Սյունիքի մարզ (Գորիս նստավայր) - 0.5 հաստիք
5. Վայոց Ձորի մարզ (Եղեգնաձոր նստավայր) - 0.5 հաստիք
6. Լոռու մարզ (Վանաձոր նստավայր) - 1 հաստիք
7. Արագածոտնի մարզ (Աշտարակ նստավայր) - 1 հաստիք:

Հետագայում թափուր տեղ առաջանալու դեպքում էլ համալրումը կատարվելու է մրցույթում հաղթող ճանաչված փաստաբանների ցուցակից։
Մրցույթներին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2014 թվականի նոյեմբերի 28-ը ներառյալ: Դիմումները կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ (հասցեն' ք. Երևան, Զաքիյան 2) յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից մինչև 17:00-ն:
Որոշումը և ձևաթղթերը կարող եղ բեռնել այստեղ.

ՀՀ փաստաբանների պալատի
աշխատակազմի ղեկավար՝ Մանե Կարապետյան



Բեռնել

Վերադառնալ