ՀՀ Փաստաբանների Պալատ

ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

02.12.2014 16:26

ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Հարգելի' փաստաբաններ,
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հրավիրում է մասնակցելու 2014 թվականի դեկտեմբեր ամսվա վերապատրաստման դասընթացներին։
Նկատի ունենալով այն, որ ինտենսիվ դասընթացները սկսվել են 2014 թվականի հուլիսի 1-ից, ՀՀ փաստաբանների պալատը 2014 թվականի համար յուրաքանչյուր փաստաբանին, որպես պարտականություն, հաշվեգրելու է վերապատրաստման 12 ակադեմիական ժամ (փաստաբանն իր ցանկությամբ կարող է 24 ժամը լրացնել)։
Հաշվի առնելով այն, որ հիմնականում աշխատանքային օրվա ավարտին է դասընթացը լինելու, ՀՀ փաստաբանների պալատը տրամադրելու է Ձեզ սուրճ, թեյ և թեթև սնունդ:
Գրանցվելու համար կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] էլ. hասցեին՝ նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը:
Հ.Գ. ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 05.02.2014թ. թիվ 3/6-Լ որոշմամբ հաստատված Փաստաբանների վերապատրաստման դասընթացներ անցնելու ժամաքանակի և կարգի համաձայն՝ Փաստաբանի վարքագծի կանոնները (դեոնթոլոգիա)» թեմայով դասընթացների առնվազն 3 ժամ մասնակցությունը պարտադիր է: 

Ժամանակացույցը բեռնել այստեղ



Բեռնել

Վերադառնալ