ՀՀ Փաստաբանների Պալատ

«ՎԿԱՆԵՐԻ ԱՌԵՐԵՍ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԸՍՏ ՄԻԵԿ-Ի» ԹԵՄԱՅՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

27.03.2015 14:51

«ՎԿԱՆԵՐԻ ԱՌԵՐԵՍ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԸՍՏ ՄԻԵԿ-Ի» ԹԵՄԱՅՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ  ԴԱՍԸՆԹԱՑ

Հարգելի փաստաբաններ,
ՀՀ փաստաբանների պալատի կողմից հավատարմագրված Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA/ROLI) hայաստանյան ներկայացուցչությունը փաստաբանների համար կազմակերպում է «Վկաների առերես հարցաքննության իրավունքը ըստ ՄԻԵԿ-ի» թեմայով վերապատրաստման դասընթաց:
Դասընթացը տեղի կունենա 2015թ. ապրիլի 11-ին ժամը 11:00-ից մինչև 15:00-ը Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA/ROLI) hայաստանյան ներկայացուցչության գրասենյակում (ք. Երևան, Ալեք Մանուկյան, 9 շենք, 4-րդ հարկ, 406 սենյակ):
Դասընթացը կվարի Դավիթ Խաչատուրյանը:
Տեղերը սահմանափակ են' 25 մասնակից յուրաքանչյուր դասընթացի համար: Մասնակցելով դասընթացին' յուրաքանչյուր փաստաբան կլրացնի պարտադիր վերապատրաստման 6 ժամ: Խնդրում ենք գրանցվել միայն այն փաստաբաններին, ովքեր վստահ են, որ կմասնակցեն դասընթացներին:
Լրացուցիչ տեղեկությունների և դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև 2015թ. ապրիլի 11-ը՝ զանգահարելով ABA/ROLI Հայաստանյան ներկայացուցչության գրասենյակ 554-991 և 556-449 հեռախոսահամարներով։



Բեռնել

Վերադառնալ