ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՐԴԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՈՉ ԲՈԼՈՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ Է ՁԵՌՆՏՈՒ. ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆ: YEREVAN.TODAY

15.04.2015 12:43

Հայաստանում փաստաբանական ծառայություններն անմատչելի չեն, դրան գումարած՝ նաև հանրային պաշտպանի ինստիտուտը: Փաստաբան Հայկ Ալումյանը Yerevan.Today-ի հետ զրույցում նշեց, որ այսօր վստահաբար կարելի է ասել՝ հանրային պաշտպանի ինստիտուտը կայացած է: Փաստաբանների նկատմամբ հանրային վստահությունը թեպետ ցանկալի մակարդակի չէ, սակայն վերջին տարիներին նկատելի առաջընթաց կա: Ալումյանի խոսքով՝ նախկինհում փաստաբանն իբրև միջնորդ էր ընկալվում: «Գործարքի վրա հույս դնող փաստաբանն աստիճանաբար կորցնում է իր պրոֆեսիոնալիզմը, դադարում իր վրա աշխատել, հետաքրքրվել օրենքներով, դուրս մնում մրցակցային դաշտից»,- ասաց նա: Ալումյանը նաև ընդգծեց՝ արդար դատական համակարգը ոչ բոլոր փաստաբաններին է ձեռնտու. ոչ արդար համակարգի իմիջը փաստաբաններին թույլ է տալիս իր բոլոր անհաջողությունները բարդել դատական համակարգի վրա:



Բեռնել

Վերադառնալ