ՀՀ Փաստաբանների Պալատ

ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՀԱՍԿԱՑՆԵԼ ԿՏԱՆ, ՈՐ, ԱՅՍՊԵՍ ԹԵ ԱՅՆՊԵՍ, ՆԱ ՀԱՅԵՐԻՑ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԽՆԴՐԻ. Վ. ԳՐԻԲ: ORER.AM

27.04.2015 19:33

ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՀԱՍԿԱՑՆԵԼ ԿՏԱՆ, ՈՐ, ԱՅՍՊԵՍ ԹԵ ԱՅՆՊԵՍ, ՆԱ ՀԱՅԵՐԻՑ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԽՆԴՐԻ. Վ. ԳՐԻԲ: ORER.AM

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի 100-րդ տարելիցին տարբեր երկրներից Հայաստան ժամանած հյուրերից Ռուսաստանի Դաշնության փաստաբանների դաշնային միության փոխնախագահ Վլադիսլավ Գրիբը, անդրադառնալով 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված սպանդին, Orer.am-ի հետ զրույցում իր զարմանքն արտահայտեց Թուրքիայի ներկայիս իշխանության վարած քաղաքականության և մինչ օրս Հայոց ցեղասպանությունը չընդունած երկրների վերաբերյալ.
«Պարզապես զարմացած եմ այն երկրների պահվածքից, որոնք մինչ օրս չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը: Ես նման գործելաոճը համարում եմ վիրավորական ոչ միայն հայերի նկատմամբ, այլ նաեւ սեփական ժողովրդի: Ցեղասպանությունը չճանաչած երկրների վարքագիծը, որոնք չեն ընդունել եւ չեն քննադատում այն խայտառակ երեւույթը, որը տեղի է ունեցել 1915 թվականին, վկայում է այն մասին, որ նրանք կողմ են տեղի ունեցածին»:
Հայոց ցեղասպանության' Թուրքիայի եւ այլ գերտերությունների կողմից ճանաչման հարցն էլ ավելի գլոբալ դարձնելու եւ խնդրին վերջնական լուծում տալու հնարավոր մեթոդների վերաբերյալ էլ Վլադիսլավ Գրիբն առաջ քաշեց արդյունավետ տարբերակներից մեկը. «Գտնում եմ, որ տարբեր երկրների միջազգային իրավունքի մասնագետները, ինչպես նաեւ գերտերությունների ղեկավարները, որոնք շահագրգռված են, որ Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանությունը, պետք է հավաքվեն եւ հատուկ կոնֆերանս անցկացնեն, որի ընթացքում կառաջարկվեն հնարավոր բոլոր միջոցներն ու տարբերակները, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ ներողություն խնդրի հայ ազգից»: Շարունակությունը տես սկզբնաղբյուր կայքում



Բեռնել

Վերադառնալ