ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՓԱՍՏԱԲԱՆ-ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ

09.05.2015 14:47

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՓԱՍՏԱԲԱՆ-ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունեցել Մեծ Հայրենական պատերազմին մասնակցած վետերան-փաստաբանների մեծարման միջոցառում:
Վետերան-փաստաբանների մայիսինյան հանդիպումները փաստաբանների պալատում արդեն ավանդական են դարձել:
Այս տարի էլ փաստաբանների պալատն ընդունել է Հայրենական պատերազմի մասնակիցներ, փաստաբաններ Նարիման Միրզաբեկյանին, Հրաչիկ Գոգինյանին և Մայիս Ավետիսյանին։ Նրանք այն հազարավոր հայորդիների շարքերում էին, ովքեր ներկայացել են շրջանային զինկոմիսարիատներ ու կամավոր զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը:
Վետերանները պատմել են իրենց մարտական ուղղու մասին: Նարիման Միրզաբեկյանը հիշում էր, թե ինչպես մարտական առաջադրանք կատարելու հրաման ստանալու նպատակով առիթ է ունեցել շփվել ԽՍՀՄ մարշալ Գեորգի Ժուկովի հետ:
Փաստաբաններին հանձնել են Պալատի խորհրդանշական կրծքանշաններ և շնորհակալագրեր Հայրենական պատերազմում տարված հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ:





Բեռնել

Վերադառնալ