ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

21.05.2015 18:42

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը այսօր՝ մայիսի 21-ին, ստորագրել են համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Փաստաբանների պալատի նախագահը նշել է,-ՙՀուշագրի հիմքում երկու կողմերն էլ հաշվի են առել մարդուն, մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, իսկ դա նշանակում է, որ այս հուշագրի շահառուն լինելու է քաղաքացին, հասարակությունը՚:
ՀՀ արդարադատության նախարարը կարևորել է փաստաբանների գործունեությունը՝ նշելով, որ,-ՙՓաստաբանները և փաստաբանական ինստիտուտը ոչ միայն մեր երկրի համար կարևորագույն, մեր իրավական համակարգի առանցքային դերակատարություն ունեցող ինստիտուտներից մեկն է, այլ նաև մեր ամենօրյա գործունեության մեջ կարևորագույն գործընկերներն են փաստաբանները՚:
Փաստաթղթի շրջանակում կողմերը կհամագործակցեն մի շարք, մասնավորապես՝ փաստաբանական գործունեության և Մարդու իրավունքների բնագավառին առնչվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների փոխանակման, արդարադատության նախարարության գործունեության ոլորտում փաստաբանների կողմից մասնագիտական պարտականությունների կատարման հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում դրանց քննարկելու և լուծման կապակցությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու ուղղություններով։
Հուշագրի շրջանակում երկու կառույցները կնշանակեն մեկական պատասխանատու ներկայացուցիչ, ովքեր կհամակարգեն աշխատանքները և ահազանգեր լինելու դեպքում անհապաղ կներկայացնեն տեղեկատվությունը՝ համապատասխան առաջարկություններով:
Հուշագրի տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ:


01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ