ՀՀ Փաստաբանների Պալատ

Սեմինար ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված արդար դատատաքննության իրավունքի վերաբերյալ

27.09.2011 10:47

Հարգելի փաստաբաններ,

ՀՀ փաստաբանների պալատը Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչության հետ իրականացվող “Ռազմավարական դատավարությունը Հայաստանում” ծրագրի շրջանակում հրավիրում է մասնակցելու դասընթացի, որը նվիրված կլինի ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված արդար դատատաքննության իրավունքի պարզաբանմանը: Մասնավորապես քննարկման կենտրոնում կլինեն հետևյալ հարցերը.

  • Իրավական որոշակիության և դրանից բխող դատական ակտի վերջնականության սկզբունքը (res judicata).
  • Դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունքը:

Դասընթացը կվարի փաստաբան Արթուր Գրիգորյանը:

Դասընթացը տեղի կունենա 2011թ. հոկտեմբերի 6-ին ժամը 17.00-ից մինչև 19.00-ը` ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում:

Լրացուցիչ տեղեկությունների և դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել ՀՀ փաստաբանների պալատ հետևյալ հեռախոսահամարներով`56-07-76 և կամ պատասխան նամակ ուղարկել [email protected] էլ. հասցեին: Հանդիպման համար կարող եք գրանցվել մինչև 2011թ. հոկտեմբերի 5-ը ներառյալ: Տեղերը սահմանափակ են (20 փաստաբան). դասընթացին կհրավիրվեն ըստ գրանցման առաջնահերթության:

Խնդրում ենք գրանցվել միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ, անպայման, կմասնակցեք:



Բեռնել

Վերադառնալ