ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՏՎԵԼ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆՈՐ ՁԵՎԻՑ

27.05.2015 15:55

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՏՎԵԼ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆՈՐ ՁԵՎԻՑ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում մայիսի 26-ին տեղի է ունեցել Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայության նախաձեռնության կողմից ստեղծված փաստաբանների առցանց ուսուցման հարթակի շնորհանդեսը:
Շնորհակալություն հայտնելով գործընկերներին համատեղ աշխատանքի համար՝ Արա Զոհրաբյանը հայտնել է, որ այս ծրագիրն ուղղված է փաստաբանական ինստիտուտի զարգացմանը: Ծրագրի իրականացման մասին խոսել է նաև ABA ROLI Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Սաշա (Ալեքսանդրա) Բելենկայան, ով մասնավորապես նշել է այս ծրագիրը կնպաստի Հայաստանի արդարադատության շահին:
Բոլորը բանախոսներն էլ կարևորել են այս նախաձեռնությունը: Փաստաբան Հայկ Ալումյանը նշել է, որ սա կազմակերպության հարյուրավոր ստացված քայլերից մեկն է և հավելել, որ,- ՙայս նախաձեռնությամբ առողջանում է ամբողջ դատաիրավական համակարգը: Այսօր Վճռաբեկ դատարանը հպարտությամբ ասում է թե վերջին տարիների ընթացքում՝ ինչպիսի նախադեպային որոշումներ է կայացրել, որոնք բխում են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայից: Սակայն եթե ուշադիր նայենք, յուրաքանչյուր նման նախադեպի հետևում կանգնած է մի փաստաբան, ով այդ միտքը իր բողոքի մեջ զարգացրել է, հիմնավորել և ներկայացրել Վճռաբեկ դատարանին:՚
Այնուհետև ABA ROLI հայաստանյան ներկայացուցչության փոխտնօրեն Հասմիկ Հակոբյանը ներկայացրել է կայքի կառուցվածքը և թե ինչպե՞ս կարող են փաստաբանները օգտվել այդ ծառայությունից: Ըստ Հասմիկ Հակոբյանի փաստաբանը եթե հնարավորություն չունի գալ Փաստաբանների պալատ և մասնակցել վերապատրաստման դասընթացների կարող է մուտք գործել www.olp.abaceeli.am հասցեով, գրանցվել, ընտրել վերապատրաստման թեման և դիտել տեսանյութը, որը պարբերաբար կընդմիջվի ստուգիչ հարցով՝ պարզելու՝ արդյո՞ք փաստաբանը անձամբ հետևել է տեսանյութին:
Դասընթացն անցնելու համար նախ պետք է անցնել նախնական թեստ՝ փաստաբանի գիտելիքները ստուգելու համար: Նախնական թեստից հավաքած միավորները որևէ կերպ չեն ազդում փաստաբանի կողմից պարտադիր վերապատրաստման ժամեր հավաքելու վրա: Նախնական թեստի նպատակն է որոշել մինչ տեսադասը դիտելը փաստաբանի ունեցած նախնական գիտելիքները: Թեստը լրացնելու համար տրվում է 30 րոպե ժամանակ: Այն սպառվելու դեպքում ընդունվում են հարցերի այն պատասխանները, որոնք նշված են: Եթե որևէ հարցի պատասխան չի նշել, ապա այն չի ընդունվում (հաշվարկվում):
Ըստ ծրագրի նախաձեռնողների տեսադասի դիտման ընթացքում ժամանակ առ ժամանակ այն ընդհատվելու է հարցերով (դրանք պարզագույն թվաբանական հարցեր են, որոնք առաջադրվում են համոզվելու համար, որ փաստաբանը շարունակաբար դիտում է տեսադասը), որոնց պատասխանելուց հետո միայն դիտումը կշարունակվի: Հարցին ճիշտ պատասխանելու համար տրվում է 3 փորձ: Բոլոր փորձերին սխալ պատասխանելու դեպքում, տեսադասը ընդհատվելու է և այն պետք է սկսել դիտել նորից:
Յուրաքանչյուր փաստաբան կիսամյակի կտրվածքով չի կարող առցանց հարթակով լրացնել պարտադիր վերապատրաստման 4 ժամից ավելի և տարվա կտրվածքով 8 ժամից ավելի: Նշված սահմանը անցնելու դեպքում լրացված կհամարվեն միայն նախատեսված սահմաններում լրացված ժամերը: Պարտադիր վերապատրաստման ժամաքանակ հաշվարկվում է վերջնական թեստի արդյունքների հիման վրա: Այսինքն, լրացվում է դասընթացի համար նախատեսված համապատասխան վերապատրաստման ժամերը, եթե փաստաբանը ստանում է վերջնական թեստի անցողիկ միավորը:

Վերջնական թեստը ավարտելուց հետո փաստաբանին ներկայացվում է հավաքած միավորները:


01
01



Բեռնել

Վերադառնալ