ՀՀ Փաստաբանների Պալատ

«Զոհրաբյան և Գործընկերներ փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ
«Զոհրաբյան և Գործընկերներ փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ «Զոհրաբյան և Գործընկերներ փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ
Մասնագիտացում
› Պայմանագրային հարաբերություններ
› Կորպորատիվ հարաբերություններ
› Բանկային գործունեություն
› Սեփականություն
› Հողային հարաբերություններ
› Սնանկություն
› Իրավաբանական անձանց հիմնադրում, վերակազմակերպում և լուծարում
› Աշխատանքային հարաբերություններ
› Հարկային հարաբերություններ
› Մաքսային հարաբերություններ
› Ապահովագրություն
› Ժառանգություն
› Քաղաքացիական այլ
› Կառուցապատման հարաբերություններ
› Վարչական ակտերի բողոքարկում
› Վարչական այլ
› Կատարողական վարույթի սպասարկում

Կոնտակտային տվյալներ
Աշխատանքային հասցե՝ք. Երևան, 0002, Մաշտոցի պողոտա 33/1 շենք, 2-րդ հարկ, թիվ 5 գրասենյակ
Հեռ.՝+37410 50 16 26, +37410 50 26 16
Ֆաքս՝+37410 50 01 17
Էլ. փոստ`info@lawgroup.am
Էլ. հասցե՝www.lawgroup.am
Աշխատակիցների քանակը`10


Հիմնադիրներ

Աշխատակազմ

     ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԱՍԻՆ     

     «Զոհրաբյան և Գործընկերներ» փաստաբանական գրասենյակ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականի հոկտեմբերի 14-ին և ավելի քան 15 տարի է իրականացնում է ակտիվ իրավապաշտպան գործունեություն` ընդգրկելով հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառները` բացառություն սահմանելով միայն քրեաիրավական ոլորտի համար:

     Իր երկարամյա գործունեության ընթացքում Գրասենյակը իրավաբանական օգնություն է ցույց տվել,  իսկ առանձին դեպքերում` շարունակում է ցույց տալ մի շարք տեղական և օտարերկրյա խոշոր կազմակերպություններին, ինչպես նաև` անհատ հաճախորդներին:

     Հաճախորդներին համալիր իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով Գրասենյակում ստեղծվել են մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանումներ (դեպարտամենտներ),որոնցից յուրաքանչյուրում ներգրավված են տվյալ ոլորտում նեղ մասնագիտացում ունեցող փաստաբաններ:

     Ներկայումս Գրասենյակում գործում են Քաղաքացիական, Վարչական, Աշխատանքային հարցերով, Միջազգային և Ընդհանուր դեպարտամենտները:

      ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

     Գրասենյակի բազմամյա աշխատանքային փորձ ունեցող փաստաբանները` հաճախորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությամբ հանդես են գալիս դատական բոլոր ատյաններում` առաջին ատյանի, վարչական, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում:

     Գրասենյակը ներկայացնում է հաճախորդներին որպես հայցվոր, պատասխանող, երրորդ անձ` քաղաքացիաիրավական հարաբերությունների լայն ոլորտն ընդգրկող գործերով, այդ թվում` սնանկության, վարչական գործերով, ինչպես նաև` դատական ակտերի հարկադիր կատարման վարույթում:

     Գրասենյակի փաստաբանները կարող են իրականացնել Ձեր շահերի  պաշտպանությունը նաև արբիտրաժային դատարանում:

     Գրասենյակի փաստաբաններն ունեն ՀՀ սահմանադրական դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմումներ ներկայացնելու փորձ:

     ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

     Գրասենյակում հաճախորդներին մատուցվում են նաև հետևյալ ծառայությունները,

  • ընթացիկ իրավաբանական սպասարկում, որն իր մեջ ներառում է գրավոր և բանավոր խորհրդատվությունների տրամադրում, ինչպես նաև հաճախորդի շահերի ներկայացումը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում և կազմակերպություններում: Գրասենյակում գործում է նաև ընթացիկ իրավաբանական սպասարկման առանձնահատուկ տեսակ, որը միջազգային պրակտիկայում հայտնի է որպես աութսորսինգ` համապատասխան փաստաբանի գործուղում սպասարկվող կազմակերպություն:
  • բանկերի իրավաբանական սպասարկում.  Մեր կազմակերպությունն ունի նաև փորձ բանկերին սպասարկելու հարցում, որոնց հիմնականում հետաքրքրում է վարկերի հավաքագրման գործընթացը:
  • Գրասենյակն ունի նաև միջազգային պրակատիկայում լայն տարածում ստացած «իրավաբանական աուդիտի» փորձ: Այս ծառայության շրջանակներում Գրասենյակը իրավական տեսանկյունից ուսումնասիրում է հաճախորդի գործունեությունը, այդ թվում` կորպորատիվ փաստաթղթերը,  կնքված բոլոր գործարքները, աշխատողների կադրային գործերը, ինչի արդյունքում Գրասենյակը հաճախորդին է ներկայացնում եզրակացություն` հայտնաբերված  խնդիրների, դրանց լուծման ուղիների և առկա ռիսկերի տեսանկյունից:
  • Գրասենյակի ծառայությունների կարևոր մասն է կազմում նաև գործարքների իրավաբանական սպասարկումը, որն իր մեջ ընդգրկում է պայմանագրերի պայմանների վերաբերյալ բանակցությունների վարում, մասնակցություն պայմանագրերի նախագծերի կազմման գործընթացին և պայմանագրի կատարման կապակցությամբ հսկողություն:
  • Գրասենյակի աշխատակիցները մեծ փորձ ունեն նաև ապահովագրական ընկերությունների հետ աշխատանքներում, ինչպես նաև` հաճախորդների մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության հարցում (ներառյալ` իրավունքների պետական գրանցման գործընթացի կազմակերպում):
  • կորպորատիվ փաստաթղթերի, այդ թվում` կանոնադրությունների կազմում և կազմակերպությունների գրանցում:

 

Ձեր նամակն ուղարկված է