ՀՀ Փաստաբանների Պալատ

«Համար մեկ փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ
«Համար մեկ փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ «Համար մեկ փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ
Մասնագիտացում
› Քաղաքացիական
› Վարչական
› Արբիտրաժային վարույթում ներկայացուցչություն

Կոնտակտային տվյալներ
Աշխատանքային հասցե՝ք․ Երևան, 0015, Պարոնյան 6/19
Հեռ.՝+37410 531 531
Էլ. փոստ`[email protected]
Էլ. հասցե՝www.advocatearm.am
Աշխատակիցների քանակը`5


Հիմնադիրներ

Աշխատակազմ
Բեռնման ֆայլեր

     ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԱՍԻՆ

     № 1 փաստաբանական գրասենյակը մատուցում է իրավաբանական ծառայություններ բոլոր տեսակի կազմակերպություններին և անհատներին, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մեր գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունը հայկական և արտասահմանյան վստահորդներին, ինչպես ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված, այնպես էլ քաղաքացիաիրավական ոլորտի հարցերով իրավաբանական օգնության տրամադրումն է:
     № 1 փաստաբանական գրասենյակի գլխավոր նպատակը իր վստահորդներին բարձրակարգ և պրոֆեսիոնալ իրավաբանական ծառայությունների օպերատիվ մատուցումն է:
     Մենք աշխատում ենք, որպեսզի ապահովենք մեր վստահորդների իրավական անվտանգությունը, պաշտպանենք նրանց շահերը դրանով իսկ նպաստենք բարեխղճության, արդարության և խելամտության սկզբունքների վրա հիմնված իրավական միջավայրի  և դատական համակարգի ձևավորմանը:
     Մեր աշխատանքային կոլեկտիվը բաղկացած է բարձրակարգ պրոֆեսիոնալ մասնագետներից, որոնք իրավունքի տարբեր բնագավառներում ունեցած իրենց գիտելիքների և փորձի հիման վրա մատուցում են մասնագիտացված իրավաբանական օգնություն:
     № 1 փաստաբանական գրասենյակի առաջնային խնդիրներից է իրավաբանական ծառայությունների շուկայում լինել միշտ առաջինը, այդ իսկ պատճառով գրասենյակի իրավաբանները ժամանակ առ ժամանակ վերապատրաստվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:


Ձեր նամակն ուղարկված է