ՀՀ Փաստաբանների Պալատ

«Հովհաննիսյան և գործընկերներ» ՍՊԸ
«Հովհաննիսյան և գործընկերներ» ՍՊԸ «Հովհաննիսյան և գործընկերներ» ՍՊԸ
Մասնագիտացում
› Կորպորատիվ հարաբերություններ
› Արբիտրաժային վարույթում ներկայացուցչություն
› Միջազգային արբիտրաժ
› Մեդիացիա

Կոնտակտային տվյալներ
Աշխատանքային հասցե՝ք. Երևան, 0002, Սարյան 12, Բիզնես կենտրոնի 3-րդ հարկ, թիվ 1 գրասենյակ
Հեռ.՝+37460 740 740
Էլ. փոստ`info@hap.am
Էլ. հասցե՝www.hap.am


Հիմնադիրներ


Աշխատակազմ

Ընկերությունը Երևանում իր գործունեությունը սկսել է 2013թ. և հիմնադրվել է Հայկ Հովհաննիսյանի կողմից, ով ավելի քան 17 տարի իր գործունեությունն է ծավալում փաստաբանության և իրավունքի ոլորտում:

Չնայած իրավաբանական շուկայում համեմատաբար նոր լինելուն, ընկերությունն արդեն ապահովել է իր դիրքը որպես առաջատար՝ շնորհիվ փորձառու մասնագետների թիմի, ովքեր մասնագիտացած են բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային գործունեության, ավիացիայի, հեռուստատեսության, կապի, հյուրանոցային ծառայությունների, լեռնային արդյունաբերության, հանքարդյունաբերության և շինարարության ոլորտներում կիրառելի իրավունքի բնագավառում: Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը Հայաստանում և արտասահմանում գործող կամ շահեր ունեցող առևտրային կազմակերպություններին իրավախորհրդատվության տրամադրումն է: 

Թիմի փորձառու մասնագետների իրավակիրառ պրակտիկան ներառում է խորհրդատվության տրամադրման լայն շրջանակ նաև Հայաստանում մտավոր սեփականության, հակամենաշնորհի, լիցենզավորման, աշխատանքի, ինչպես նաև համալիր ապրանքների մատակարարման և ֆրանչայզինգի բնագավառներում:

Ընկերությունը տրամադրում է նաև իրավաբանական ծառայությունների ամբողջական փաթեթ, որն անհրաժեշտ է բիզնեսի նախնական ներդրման փուլում, զբաղվածության և ներգաղթի խնդիրների առաջացման դեպքում:

Տրամադրվում է նաև խորհրդատվություն Հայաստանում և արտերկրում բարդ վերակազմակերպումների ու ձեռքբերումների և համատեղ ձեռնարկության գործարքների շրջանակներում:

Թիմի արտաքին խորհրդատուները արտասահմանյան հանրահայտ ուսումնական հաստատությունների շրջանավարտներ են և մասնագիտացած են միջազգային հարաբերությունների, ֆինանսների ոլորտներում: Թիմի անդամների մեծ մասը մասնագիտացած է վեճերի այլընտրանքային լուծման, այդ թվում՝ արբիտրաժի և հաշտարարության բնագավառում և ունի համապատասխան փորձ:

Ձեր նամակն ուղարկված է