ՀՀ Փաստաբանների Պալատ

«ԻՆԹՐԱ ՎԻՐԵՍ» ՓԲԸ
«ԻՆԹՐԱ ՎԻՐԵՍ» ՓԲԸ «ԻՆԹՐԱ ՎԻՐԵՍ» ՓԲԸ
Մասնագիտացում
› Աշխատանքային հարաբերություններ
› Պայմանագրային հարաբերություններ
› Ժառանգություն
› Ապահովագրություն
› Բանկային գործունեություն
› Սնանկություն
› Ընտանեկան հարաբերություններ
› Սեփականություն
› Մտավոր սեփականություն
› Կորպորատիվ հարաբերություններ
› Վարչական ակտերի բողոքարկում
› Վարչական այլ
› Կատարողական վարույթի սպասարկում

Կոնտակտային տվյալներ
Աշխատանքային հասցե՝ք․ Երևան, Կոմիտաս 51
Հեռ.՝+37491 89 59 36, +37491 54 32 11
Էլ. փոստ`info@intravires.am
Էլ. հասցե՝www.intravires.am


Հիմնադիրներ

Աշխատակազմ

     ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԱՍԻՆ

     «Ինթրա Վիրես» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին՝ կորպորատիվ ոլորտում փորձառու և արհեստավարժ մասնագետների կողմից:
     Հիմնադիրները՝ համագործակցելով շուկայում գործող տեղական և օտարերկրյա խոշոր տնտեսվարողների հետ, իրենց առջև նպատակ դրեցին վերջիններիս ապահովել որակյալ իրավաբանական ծառայություններով, որի արդյունքում հիմնադրվեց «Ինթրա Վիրես» իրավաբանական ընկերությունը:
     Ինթրա Վիրեսի արդյունավետ գործունեության արդյունքում՝ մատուցվող ծառայությունների շրջանակն ընդլայնվեց նաև ֆիզիկական անձանց մատուցվող ծառայություններով:
     Ներկայումս մեր ընկերությունը մասնագիտացված է քաղաքացիական, աշխատանքային և վարչական իրավունքի ոլորտներում՝ իրավաբանական և փաստաբանական ծառայությունների մատուցմամբ:
     Ինթրա Վիրեսի աշխատակազմը համալրված է ներպետական իրավունքի բնագավառում ճանաչված իրավաբաններով, բազմամյա փորձ ունեցող փաստաբաններով:
     Իր անվանմանը և որդեգրած ուղուն հետամուտ լինելով, այլ ճանապարհները խորթ և անհարիր համարելով՝ Ինթրա Վիրեսը ծառայությունները մատուցելիս ղեկավարվում է բացառապես օրինականության սկզբունքով:
     Ընկերության գերակա նպատակն է՝ իր ողջ ներուժն օգտագործելով առավելագույնս պաշտպանել hաճախորդի իրավունքները և շահերը:

Ձեր նամակն ուղարկված է