ՀՀ Փաստաբանների Պալատ


     Հայաստանի Հանրապետության  փաստաբանների պալատի խորհրդի 11.04.2016թ. թիվ 10/4-Լ որոշմամբ նոր խմբագրությամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի  խորհրդին առընթեր գիտավերլուծական կենտրոնի (այսուհետ՝ Գիտավերլուծական կենտրոն) գործունեության կարգը: Այն Պալատի խորհրդին առընթեր խորհրդակցական մարմին է և չի հանդիսանում Պալատի ստորաբաժանում։

     Գիտավերլուծական կենտրոնը`

  • Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված և Պալատին տրամադրված գործերով ներկայացնում է երրորդ կողմի կարծիք (amicus curiae).

  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կամ այլ միջազգային դատարանում քննվող գործերով, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է երրորդ կողմի կարծիք (amicus curiae).

  • Պալատի նախագահի կամ խորհրդի առաջարկով ներկայացնում է որևէ իրավական ակտի կամ իրավական ակտի նախագծի վերաբերյալ գրավոր կարծիք (մեկնաբանություն).

  • Պալատի նախագահի կամ խորհրդի առաջարկով ներկայացնում է փաստաբանական գործունեությանն առնչվող իրավական բնույթի հարցի վերաբերյալ գրավոր կարծիք (մեկնաբանություն).

  • Պալատի նախագահի կամ խորհրդի առաջարկով մշակում է գիտամեթոդական ձեռնարկներ։                                

     Գիտավերլուծական կենտրոնի աշխատանքները համակարգում է Գիտավերլուծական կենտրոնի համակարգողը: Գիտավերլուծական կենտրոնի համակարգողին երկու տարի ժամկետով նշանակում է Պալատի խորհուրդը` Պալատի նախագահի ներկայացմամբ: Գիտավերլուծական կենտրոնի աշխատանքներին մասնակցելու համար կարող են հրավիրվել իրավունքի տարբեր բնագավառների մասնագետներ, փաստաբաններ, այլ իրավաբաններ և իրավապաշտպաններ (այսուհետ՝ փորձագետներ), որոնք կարող են կատարած աշխատանքի համար վարձատրվել Գիտավերլուծական կենտրոնի համար ստացված ֆինանսական միջոցներից:

     Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի  խորհրդի 16 հոկտեմբերի 2014թ.  թիվ 28/8-Ա որոշմամբ Պալատի խորհրդին առընթեր Գիտա-վերլուծական կենտրոնի համակարգող  է նշանակվել փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Լյուդվիկ Դավթյանը (արտոնագիր թիվ 1416):

     ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 23 մարտի 2021թ․ թիվ 5/16-Լ որոշմամբ Լյուդվիկ Դավթյանը վերանշանակվել է Գիտավերլուծական կենտրոնի համակարգող՝ անորոշ ժամկետով:

     Գիտավերլուծական կենտրոնն իր աշխատանքները կազմակերպում է մշտական կամ ժամանակավոր փորձագետների ներգրավման միջոցով։

     Փորձագետներին նշանակում կամ ազատում է Պալատի նախագահը։

     Բեռնել Գիտավերլուծական կենտրոնի կանոնակարգը








Բեռնել