Գործող
Գործունեության հիմնական վայր՝Երևան
Հասցե `ք․ Երևան, Կոմիտաս 59/9, 3-րդ հարկ
Հեռ.՝
Բջջ. 098 19 99 30
Թարմացվել է՝12.01.2015
Էլ. փոստ`[email protected]
Անձնական Էլ. փոստ՝
Փաստաբան, Ջորջթաունի համալսարանի հետազոտող, Ժնևի համալսարանի մագիստրոս։
Ռուզաննա Աբրահամյանը փաստաբանական գործունեությամբ զբաղվում է դեռևս 2015 թվականից` իրականացնելով դատական և արտադատական ներկայացուցչություն ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար։
Մասնագիտացած է սահմանադրական, քաղաքացիական ու վարչական իրավունքի ոլորտներում։
Ռուզաննա Աբրահամյանն ունի դատական համակարգում, կառավարությունում շուրջ ինը տարվա աշխատանքային փորձ, հանդիսացել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի լիազորված ներկայացուցիչ։
Վերապատրաստվել է աշխարհի լավագույն կենտրոններում, ինչպիսիք են` Փարիզի փաստաբանական դպրոցը (Paris Bar School), Լեյդենի համալսարանը, Վիեննայի հակակոռուպցիոն ակադեմիան, Վիեննայի դիվանագիտական ակադեմիան, Ժնևի համալսարանը, Ջորջթաունի համալսարանը (ԱՄՆ), Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնը, Մասնավոր իրավունքի միասնականացման միջազգային ինստիտուտը (UNIDROIT) և այլն:


