ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

17.05.2022 17:21

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

Հարգելի փաստաբաններ,

ՀՀ փաստաբանների պալատը ձեր երեխաներին սիրով հրավիրում է երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Տոնական ծրագիրը կսկսվի հունիսի 1-ին, ժամը 12:00-ին Փաստաբանների պալատի վարչական շենքում (2-րդ հարկ):

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Փաստաբանների պալատը 5-ից 13 տարեկան երեխաների համար հայտարարում է  նկարչական մրցույթ՝ «Ազատություն» թեմայով:

Երեխաներն ազատ են ստեղծագործելու հարցում, կարող են նկարել ազատությունն իրենց պատկերացումներով ցանկացած տիպի թղթային կրիչով:   

Մրցութային նկարները հավաքագրելու վերջնաժամկետը 2022 թվականի մայիսի 27-ն է: Խնդրում ենք՝ մասնակցել ցանկացող երեխաների ստեղծագործությունները մինչև նշված ժամկետի ավարտը ներկայացնել Փաստաբանների պալատ:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն հունիսի 1-ին կայանալիք տոնական միջոցառումների ժամանակ: Հաղթողներին և մասնակիցներին սպասվում են անակնկալներ:



DOWNLOAD

BACK