ՀՀ Փաստաբանների Պալատ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ

01.06.2017 18:40

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հունիսի մեկին կազմակերպել էր Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում: Երկու մասից բաղկացած միջոցառումը հագեցած էր գիտահանրամատչելի ծրագրով, ուրախ ժամանցով և նախապես հայտարարած մրցույթների մրցանակաբաշխությամբ: Երեխաներին ողջունել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ շնորհավորելով տոնի առթիվ, մաղթել հաջողություններ և անհոգ մանկություն: 
Հունիսի մեկին ընդառաջ ՀՀ փաստաբանների պալատը Մանանա կենտրոնի հետ համատեղ հայտարարել էր երեխաների իրավունքներին առնչվող լուսանկարների, Էսսեների և ֆիլմի սցենարի մրցույթ: Մրցույթի մեկնարկից սկսած մինչև ավարտը հանրապետության բոլոր մարզերից 7-ից 17 տարեկան երեխաներից ու պատանիներից ստացվել էր 50-ից ավելի հայտ: Մանանա կենտրոնի պրոֆեսիոնալ ժյուրին առանձնացրել էր տարբեր տարիքային խմբերում առաջին, երկրորդ և երրորդ տեղերի մրցանակներ, ինչպես նաև խրախուսվել էին որոշ աշխատանքներ: Հայտարարված մրցույթին իրենց մրցանակներով միացել էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, Հայ գրողների միությունը, ԱՐԱՏՏԱ իրավախորհրդատվական կազմակերպությունը, Save the Children Armenia երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը: Մինչ մրցանակակիրների անունները հայտարարելը՝ երեխաները մասնակցել են Մանանա կենտրոնի սաների կողմից նկարահանված երեխաների իրավունքների մասին ֆիլմ վիկտորինային՝ պատասխանելով իրավունքներին առնչվող հարցերին: 
Մրցույթների մասին ներկաներին տեղեկացրել է Մանանա կենտրոնի տնօրեն Ռուզաննա Բաղդասարյանը՝ շեշտելով ազատ մտածողության և ասելիքը ճիշտ շարադրելու կարևորությունը: 
Լուսանկարների մրցույթում տարբեր տարիքային խմբերում առաջինից երրորդ մրցանակակիրներն են`
- առաջին տեղ՝ Զարուհի Գևորգյան (Լճափ, Գեղարքունիք), Արտյոմ Մամյան (Կողբ, Տավուշ), Լիլիթ Վարդանյան (Երեւան), 
- երկրորդ տեղ՝ Մարինե Նիկողոսյան (Կաքավասար, Շիրակ), Իզա Ասծատրյան (Հալիձոր, Սյունիք), Վիլյամ Հովհաննիսյան (Երևան).
- Երրորդ մրցանակային տեղը զբաղեցրել են՝ Անուշ Հովհաննիսյան (Արմավիր), Ստելլա Ավետիքյան (Դսեղ, Լոռի): Խրախուսական մրցանակ է ստացել Եվա Խեչոյանը՝ Չարենցավան, Կոտայք:

Ֆիլմի սցենարի առաջին մրցանակը ստացել է Անուշ Աբրահամյանը (գ. Ներքին Գետաշեն, Գեղարքունիք), երկրորդ տեղի մրցանակակիր է դարձել Անի Ավետիսյանը (Ոսկեհատ, Արաագածոտն), երրրորդ տեղը զբաղեցրել է Նարեկ Բաբայանը (Վայոց ձոր, գ․ Մալիշկա):
Խրախուսական մրցանակ են ստացել Մարատ Սիրունյանը (Լոռու մարզ, գ․ Լեռնավան) և Լիլիթ Խլղաթյանը (Լիճք, Գեղարքունիք):

Էսսեի մրցույթի հաղթողներ են ճանաչվել`
-Առաջին տեղ՝ Լուսյա Բալաբեկյան (Հրազդան, Կոտայք), Զարուհի Գևորգյան, (Լճափ), Էդուարդ Թամամյա (Երևան),
-Երկրորդ մրցանակային տեղում էին Անուշ Մկրտչյան (Շենիկ, Արմավիր), Անի Ավետիսյան (Ոսկեհատ, Արագածոտն), Ալեքսանդր Սահակյան (Երևան).
- Երրորդ տեղի համար նախատեսված մրցանակը ստացել են՝ Անահիտ Մկրտչյան (Հրազդան, Կոտայք), Անի Ղուլինյան (Դսեղ, Լոռի), Աննա Խաչատրյան (Երևան):

Լավագույն սցենարի հեղինակը Մանանա կենտրոնի կողմից արժանացել է հատուկ մրցանակի՝ սեփական սցենարի նկարահանման: Հատուկ մրցանակ է հանձնվել նաև մի էսսեի իրական հերոսին՝ փոքրիկ Սառային, ով սովորելուն զուգահեռ նաև հելունագործությամբ է զբաղվում՝ օգնելով սոցիալապես անապահով ընտանիքին:

Մրցանակակիրներին շնորհավորել է նաև Հայ գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը՝ մաղթելով չլինել սովորական, այլ փորձել ստեղծագործական մոտեցմամբ վերաբերել կյանքին: ԱՐՐԱՏԱ կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ առանձին տոն ունենալը իսկապես շատ հաճելի է, սակայն պետք է գիտակցել, որ այս տոնը ստեղծվել է անհրաժեշտաբար, երբ ի հայտ են եկել երեխաների իրավունքները սահմանելու, դրանք չոտնահարելու մարդկային պահանջները: Նա երեխաներին մաղթել է ճիշտ կարողանալ օգտագործել իրենց ազատությունը և այն ոչ թե զենք դարձնել, այլ հնարավորություն ստեղծագործելու և կյանքը դեպի լավը փոխելու:
Ավելի փոքրիկների համար նախատեսված ժամանցային ծրագրում ելույթ են ունեցել «Մանուկների մոլորակ» կրթադաստիարակչական գեղագիտական կենտրոնի սաները և Հայաստանի ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիայի սաները: Ցուցադրվել է քիմիական շոու ծրագիր, եղել է հյուրասիրություն, փուչիկների շոու և այլ հետաքրքիր խաղեր: Հյուրասիրությանը հետաքրքիր թխվածքաբլիթներով մասնակցել է նաև MY PARTY կազմակերպությունը:


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ