ՀՀ Փաստաբանների Պալատ

ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

03.12.2020 19:15

ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Ինչպես նախորդիվ տեղեկացրել ենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների կողմից 09.11.2020թ. ստորագրված հայտարարության դեմ բողոքի ակցիա իրականացնելու հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներին իրավաբանական անվճար առաջին օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատում ձևավորվել է փաստաբանների արագ արձագանքման խումբ:

Հաշվի առնելով բողոքի ակցիաների շարունակականությունը և բերման ենթարկվող քաղաքացիների առաջնային իրավաբանական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ արագ արձագանքման խումբը շարունակում է իր աշխատանքները:

Հիշեցնենք, որ բերման ենթարկվածները խմբի փաստաբանների հետ կապ հաստատելու համար կարող են դիմել փաստաբանների արագ արձագանքման խմբի համակարգող՝ փաստաբան Ռոման Ահարոնյանին (հեռ.՝ 094 255 666):



Բեռնել

Վերադառնալ