ՀՀ Փաստաբանների Պալատ

«ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՖՈՒՏԶԱԼԻ ԳԱՎԱԹ 2021» ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂԸ «ՉԵՄՊԻՈՆ» ԹԻՄՆ Է

14.06.2021 17:13

«ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՖՈՒՏԶԱԼԻ ԳԱՎԱԹ 2021» ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂԸ «ՉԵՄՊԻՈՆ» ԹԻՄՆ Է

2021 թվականի հունիսի 13-ին տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների պալատի մարզամշակութային ակումբի կազմակերպած «Փաստաբանների ֆուտզալի գավաթ 2021» մրցաշարի  եզրափակիչ խաղերը և մրցանակաբաշխությունը:

«Վիրտուոզ» թիմի հետ խաղում երրորդ տեղի համար պայքարում հաղթող ճանաչվեց «Արարատ» թիմը (Ռոման Ահարոնյան, Արսեն Հարությունյան, Լևոն Վարդապետյան, Հարութ Ակլունց, Արաիկ Պետրոսյան, Արթուր Պողոսյան, փոխարինող՝ Գարիկ Հախնազարյան):

Առաջին տեղի համար խաղում ուժերը չափեցին խմբային խաղերի առաջատարներ «Չեմպիոն» և «Փաստաբանների դպրոց» թիմերը: Խաղի արդյունքներով մրցաշարի հաղթող ճանաչվեց «Չեմպիոն» թիմը (Վազգեն Միրզոյան, Երեմ Դավթյան, Վազգեն Ղազարյան, Գևորգ Դավթյան, Հայկ Սարգսյան, Դավիթ Բաղդասարյան): Բացառապես Փաստաբանական դպրոցի ունկնդիրներից կազմված «Փաստաբանական դպրոց» թիմը (Վահան Սարգսյան, Էդգար Արսենյան, Վաչե Սիմոնյան, Արամ Կարապետյան, Արման Չոբանյան, Գարիկ Նահապետյան, Հարություն Հարությունյան) գրավեց պատվավոր երկրորդ տեղը:

Հաղթող թիմերը պարգևատրվեցին գավաթներով, իսկ թիմերի անդամները՝ մեդալներով և պատվոգրերով:

Տավուշի մարզում գործող փաստաբաններից կազմված «Տավուշ» թիմը մրցաշարին ակտիվ մասնակցության համար պարգևատրվեց հուշագավաթով, մրցաշարում մասնակցած բոլոր թիմերի անդամները պարգևատրվեցին հավաստագրերով:

Մրցաշարի ընթացքում լավագույնս դրսևորած մասնակիցներից կկազմվի փաստաբանների հավաքականը՝ մինի ֆուտբոլի տարբեր մրցաշարերին մասնակցության և այլ կազմակերպությունների հետ մրցակցության նպատակով:

Մրցաշարի արդյունքների ամփոփմամբ՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը և Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը շնորհավորեցին հաղթողներին, շնորհակալություն հայտնեցին բոլոր մասնակիցներին մասնակցության համար՝ կարևորելով նմանատիպ մարզամշակութային միջոցառումների դերը փաստաբանական համայնքում համերաշխության և միասնականության ապահովման հարցում, ինչպես նաև կարևորեցին այդ միջոցառումներին բոլոր փաստաբանների ակտիվ մասնակցությունը:

Մարզամշակութային ակումբի ղեկավար Վրեժ Խաչիկյանը, ողջունելով մասնակիցների ակտիվ մասնակցությունը, ընդգծեց մինի ֆուտբոլի նախորդ տարիների մրցաշարերի համեմատ այս անգամ արձանագրված աննախադեպ մասնակցությունը (ութ թիմ), մարզում գործող փաստաբանների և Փաստաբանական դպրոցի ունկնդիրների մասնակցությունը՝ խոստանալով ապահովել այսպիսի միջոցառումների պարբերականությունը և շարունակականությունը:


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ