ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ «ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

22.07.2021 14:32

 Հարգելի փաստաբաններ,

23.07.2021թ. ժամը 18:30-20:30-ը ՀՀ փաստաբանների պալատը Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի հետ համագործակցությամբ կազմակերպելու է հեռավար դասընթաց «Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտի նյութական դատավարական առանձնահատկությունները» թեմայով:

 

  • Դասընթացը կվարի Հայաստանում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը,
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 23.07.2021թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
  • Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:

     Ուշադրություն. Հեռավար դասընթացը կանցկացվի Google meet հավելվածի միջոցով, որի մասնակցության հրավերը կստանաք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո:

     Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար:

 



Բեռնել

Վերադառնալ