ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆ ԳԱՅԱՆԵ ԴԵՄԻՐՉՅԱՆԸ ՆԵՐԳՐԱՎՎԵԼ Է ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ

18.08.2021 16:06

ՓԱՍՏԱԲԱՆ ԳԱՅԱՆԵ ԴԵՄԻՐՉՅԱՆԸ ՆԵՐԳՐԱՎՎԵԼ Է ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ

    ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Սիմոն Բաբայանը 12.08.2021թ. գրավոր դիմում է ներկայացրել խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ:

    ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության 16.4 կետի համաձայն` փաստաբանների պալատի խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում այդ անդամի փոխարեն ներգրավվում է փաստաբանների պալատի խորհրդի անդամների վերջին ընտրության տվյալներով վարկանիշային հաջորդ առավել «կողմ» ձայներ ստացած փաստաբանը:

    ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 18.08.2021թ. թիվ 165-Ա որոշմամբ արձանագրվել է, որ ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի 07.03.2021թ. թիվ 2-Խ արձանագրության 5-րդ կետի համաձայն վարկանիշային հաջորդ առավել «կողմ» ձայներ ստացած և որպես ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ ներգրավվելու համաձայնություն ներկայացրած փաստաբան Գայանե Ասատուրի Դեմիրչյանը (285 ձայն, 9-րդ տող) 2021 թվականի օգոստոսի 18-ից (գրավոր համաձայնությունը ներկայացնելու հաջորդ օրվանից) համարվում է ներգրավված ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կազմում Սիմոն Ալբերտի Բաբայանի փոխարեն` վերջինիս լիազորությունների համար սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածով:

     ՀՀ փաստաբանների պալատը շնորհակալություն է հայտնում փաստաբան Սիմոն Բաբայանին՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդում ծավալած երկարամյա և արդյունավետ գործունեության համար։

      Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 18.08.2021թ. թիվ 165-Ա որոշումը.




Բեռնել

Վերադառնալ