ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ

05.10.2021 20:49

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ

     Այսօր՝ 2021թ․ հոկտեմբերի 5-ին «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի կառավարման խորհուրդը՝ մասնակցությամբ Խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, Խորհրդի անդամներ՝ Լ. Հովհաննիսյանի, Լ. Դավթյանի, Ն. Հակոբյանի և Տ. Խուրշուդյանի, միաձայն ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն են նշանակել Արա Զոհրաբյանին:

     ՀՀ փաստաբանական դպրոցի խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանը, Արա Զոհրաբյանին ներկայացնելով, նշել է, որ Արա Զոհրաբյանի արդյունավետ կառավարման և դասախոսական փորձը օգտակար կլինի Փաստաբանական դպրոցի համար:

     Արա Զոհրաբյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, նշել է, որ համաձայնվել է Սիմոն Բաբայանի առաջարկին նաև ՀՀ փաստաբանական դպրոցի առջև հնարավոր մարտահրավերները հաշվի առնելով:

 

 



Բեռնել

Վերադառնալ