ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ՊՐՈՖԱՅԼԻՆԳ․ԻՆՉՊԵՍ ՀԱՍԿԱՆԱԼ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍԵԼ ՆՐԱՆՑ ՊԱՀԵԼԱՁԵՎԸ» ԹԵՄԱՅՈՎ

06.10.2021 16:15

Հարգելի՛ փաստաբաններ,

07.10.2021թ. ժամը 18:30-21:30-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց «Պրոֆայլինգ․ինչպես հասկանալ մարդկանց և նրանց պահելաձևը» թեմայով:

 

Միաժամանակ հայտնում ենք, որ հրավիրված դասընթացին կարող եք մասնակցել նաև հեռավար եղանակով, որի մասին պարտադիր անհրաժեշտ է նշել գրանցման վերաբերյալ Ձեր նամակում։

 

  • Դասընթացը կվարի «Գլաձոր» համալսարանի պրոռեկտոր, տ․գ․թ․, դոցենտ Դանիել Ջհանգիրյանը,
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 07.10.2021թ․ ժամը 14:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
  • Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:

 

Ուշադրություն. Հեռավար դասընթացը կանցկացվի Google meet հավելվածի միջոցով, որի մասնակցության հրավերը կստանաք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո:

Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար:



Բեռնել

Վերադառնալ