ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (IRZ) ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

06.10.2021 23:02

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (IRZ) ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

       ՀՀ փաստաբանների պալատը 06․10․2021թ Եվրոպական միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ անցկացրել է հերթական  վերապատրաստման դասընթացը «ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը» թեմայով:

       Դասընթացի նպատակն է Հայաստանում արդարադատության որակի բարելավման համատեքստում բացահայտել քրեադատավարական նոր կարգավորումները և դրանց առանձնահատկությունները փաստաբանների (հանրային պաշտպանների) համար:          

       Սեմինարը վարում էր փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ  Հրայր Ղուկասյանը: Սեմինարին մասնակցում էր նաև միջազգային փորձագետ Օթիլիա Պակուրարին:


01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ