ՀՀ Փաստաբանների Պալատ

ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ

16.10.2021 18:25

ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ

        Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը 2021թ․ հոկտեմբերի 15-ին հյուրընկալել էր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողներին:

        ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Հարութ Ակլունցն ուսանողներին ներկայացրել է փաստաբանի դերն արդարադատության համակարգում, փաստաբանի գործառույթները և գործունեության առանձնահատկությունները, փաստաբան դառնալու ընթացակարգը և պայմանները, փաստաբանական դպրոցի և փաստաբանների պալատի գործառույթներն ու կառուցվածքը։

        Ուսանողներըշրջել են փաստաբանների պալատի վարչական շենքում, փաստաբանական դպրոցում և հանրային պաշտպանի գրասենյակում՝ անմիջականորեն ծանոթանալով աշխատանքային գործընթացին:

        Փաստաբանական դպրոցում ուսանողները ծանոթացել են նաև ընդունելության պայմաններին, կրթական մեթոդներին:

        Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը ապագա գործընկերներին ներկայացրել է ընդունելության կարգը նշելով, որ ընդունելության և որակավորման քննություններն այնպիսի մեխանիզմով են կառուցված, որ նվազեցված է մարդկային գործոնը, խոսել է նաև փաստաբանական գործունեության առանձնահատկությունների մասին, պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերվում էին փաստաբանի վարքագծին, փաստաբանի աշխատանքին ու արդար դատաքննության իրականացմանը:

        Հանրային պաշտպանի գրասենյակում շրջայցի ընթացքում ուսանողները ծանոթացել են հանրային պաշտպանների գործունեությանը, դատական գործերում նրանց կողմից ներկայացուցչություն կամ պաշտպանություն իրականացնելու պայմաններին, ընդգծվել է հանրային պաշտպանների կողմից մարդկանց իրավունքները պաշտպանելու կարևորությունը:


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ