ՀՀ Փաստաբանների Պալատ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

29.04.2022 20:05

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    Այսօր՝ 2022 թվականի ապրիլի 29-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալել է ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպված «Փաստաբանությունն ինտեգրացիոն գործընթացների համատեքստում․ հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովի պատվիրակություններին՝ ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի գլխավորությամբ:

    Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսել է հայ ժողովրդի կյանքում եկեղեցու առանցքային նշանակության մասին: Նա նաև նշել է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել է ազգային ու հոգևոր արժեքների կրողն ու հայի ինքնության կերտողը՝ պետականության բացակայության պայմաններում ստանձնելով հայորդիների իրավունքների և քրիստոնեական հավատքի պաշտպանությունը։

    Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիշատակել է Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերները և հույս հայտնել, որ ներկա փաստաբանները միջազգային հարթակներում կպաշտպանեն հայ ժողովրդի արդար իրավունքները։

    Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը շնորհակալություն է հայտնել միջազգային համաժողովին մասնակից փաստաբանների պատվիրակություններին Վեհարանում հյուրընկալելու համար: 


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ