ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՆՑԱՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

06.05.2022 18:24

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՏԵՂԻ  ՈՒՆԵՆՑԱՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

      2022 թվականի մայիսի 5-ին, ժամը 18:30-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի  ունենցավ քննարկում՝ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատաիրավական պրակտիկայի վերջին զարգացումները» թեմայով: 

Քննարկումը վարեցին  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներ Արմեն Հարությունյանը և Թիմ Էյքը:

Փաստաբանների հարցերը դատավորներին՝ մասնավորապես ՄԻԵԴ դիմելու ժամկետների և տեխնիկական մի շարք խնդիրների վերաբերյալ էին:

Դատավորները փաստաբանների հարցերին տվեցին սպառիչ պատասխաններ, որոշ հարցերի վերաբերյալ էլ, մանրամասն քննարկում իրականացնելու նպատակով, առաջարկեցին թեկուզ օնլայն ձևաչափով առաջիկայում ևս կազմակերպել քննարկում՝  ինտեգրելով նաև ՄԻԵԴ-ի այլ ներկայացուցիչների:

Փաստաբանները շնորհակալություն հայտնեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներին՝ արդյունավետ քննարկում անցկացնելու համար:


01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ