ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄՈՆՊԵԼԻԵՅԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

12.04.2023 18:03

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄՈՆՊԵԼԻԵՅԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հուրընկալել է Մոնպելիեյի փաստաբանների միության  Մարդու իրավուքների ինստիտուտի պատվիրակությանը, որը գլխավորում էր  ինստիտուտի նախագահ Ամին Ֆարաժը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ Հայաստան կատարած հերթական այցի շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատ այցելելու համար:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը բարձր է գնահատել Մոնպելիեյի փաստաբանների միության հետ ունեցած սերտ համագործակցությունը:

Իր խոսքում Սիմոն Բաբայանը հիշատակել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ դրանք վառ արտացոլված են նաև երկու երկրների փաստաբանական ինստիտուտների գործընկերային հարաբերությունների միջև:

Փաստաբանների պալատի նախագահը ֆրանսիացի գործըկերներին իր երախտագիտությունն է հայտնել նաև հայ ժողովրդի համար կարևոր հարցերում մշտապես աջակցություն ցուցաբերելու համար:

Հյուրընկալված պատվիրակությունը գլխավորող Ամին Ֆարաժն էլ  շնորհակալություն է հայտնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահին՝ իրենց որպես բարեկամներ ընդունելու և հյուրընկալության համար:

 Ամին Ֆարաժն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանի փաստաբանների պալատ այցելելը և հայ գործընկերներին հանդիպելն իրենց կարևոր և առաջնային նախապայմաններից մեկն է եղել՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում:

Երկու երկրների գործընկերները ամփոփել են միմյանց միջև առկա համագործակցույթունները, քննարկել առանցքային հարցեր: 

Մոնպելիեյի փաստաբանների միության պատվիրակությունն այցելել է նաև ՀՀ փաստաբանական ակադեմիա և Հանրային պաշտպանի գրասենյակ:


01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ