ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ «ԱԴԱՄՅԱՆ» ԴՊՐՈՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ

14.04.2023 11:19

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ «ԱԴԱՄՅԱՆ» ԴՊՐՈՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ

Ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ են այցելել «Ադամյան» դպրոց ուսումնական հաստատության աշակերտները:

Աշակերտներին ողջունել և նրանց հետ զրուցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և նախագահի առաջին տեղակալ Արմեն Ասատրյանը:

Հյուրընկալված աշակերտներին ներկայացվել է փաստաբանի դերն արդարադատության համակարգում, փաստաբանի գործառույթները, փաստաբան դառնալու ընթացակարգը և անհրաժեշտ պայմանները:

Զրույցի ավարտին Փաստաբանների պալատի նախագահն աշակերտներին նվիրել է գիրք՝ ապագայում նրանց լավագույն իրավաբանների շարքերում տեսնելու ակնկալիքով:

 Այնուհետև ճանաչողական այցը շարունակվել է Փաստաբանական ակադեմիայում և Հանրային պաշտպանի գրասենյակում:

Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ասատրյանը և նախագահի գլխավոր խորհրդական Արաքս Կիրակոսյանն աշակերտների հետ շրջել են  Փաստաբանների պալատի վարչական շենքում և նրանց անմիջականորեն ծանոթանացրել Պալատի, Փաստաբանական Ակադեմիայի և Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքներին:


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ